Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Կայացել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտական խորհրդի հերթական նիստը*
Հունիսի 11-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում կայացել է կազմակերպության գիտական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակներում քննարկվել և հավանության են արժանացել օրակարգով նախատեսված մի շարք հարցեր:
Ամփոփվել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի կողմից 2026 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում կատարված աշխատանքները:
Նիստի ավարտին Բյուրոյի գիտական խորհուրդը որոշել է նաև՝
Երաշխավորել և հաստատել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից թողարկվող «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի 15-րդ համարի հրատարակումը:
Երաշխավորել և հաստատել Գ. Իսրայելյանի «Զենքի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունները և դրանց կանխարգելման արդի խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» անվանումով մենագրության հրատարակումը:
Երաշխավորել և հաստատել Կ. Մամիկոնյանի «Դատական տնտեսագիտական փորձաքննություն» անվանումով մեթոդական ձեռնարկի հրատարակումը։
15 June 2026






.jpg)